երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուսով ենք՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ բարեկամական խումբ

Հուսով ենք՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ բարեկամական խումբ

Երախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը։

«Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող բանաձևով Եվրոպայի մեր գործընկերները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պատանդության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 000 ազգաբնակչության նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունները դադարեցնել, վերադառնալ կառուցողական դաշտ ու իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակում ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ դրանով իսկ կանխելով հետագա առճակատումը:

Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»,-ասված է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: