շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե 2020-ի պատերազմը լիներ Ադրբեջան-Հայաստան, արդյունքները կլինեին հօգուտ մեզ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Եթե 2020-ի պատերազմը լիներ Ադրբեջան-Հայաստան, արդյունքները կլինեին հօգուտ մեզ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Եթե 2020-ի պատերազմը լիներ Ադրբեջան-Հայաստան, արդյունքներն այլ կլինեին՝ հօգուտ մեզ, բայց մենք կռվել ենք աշխարհի դեմ: Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2006-ին այսօրվա ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել էր կլոր սեղան՝ ՛՛Նավթային գործոնի դերը Ղարաբաղյան խնդրում՛՛ թեմայով: Այդտեղ Հարությունյանը ներկայացրել էր իր ելույթը, որտեղ նշել էր, որ հավանական է համարում, որ 2014-15 թթ. Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե զարգացումները լինեին այնպես, ինչպես կային այն ժամանակ, և այդ դեպքում, նրա խոսքով, ոչ միայն Արցախն էինք կորցնելու, այլև Հայաստանը:

՛՛Հաղթելու կամ չպարտվելու միակ գործոնը կլիներ այն, եթե Հայաստանը կարողանար ապահովել տարեկան նվազագույնը ութ տոկոս տնտեսական աճ, քանի որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Ադրբեջանը սկսեց շահագործել և սկսեց օրական արտադրել 1 մլն 200 հազար բարել միջինացված նավթ՝ գինը մինչև 100 դոլար: Այսինքն՝ տարեկան մինչև 35-40 մլրդ դոլար դրամական մուտքեր, և Ադրբեջանը առիթը բաց չէր թողնում ամեն անգամ ասելու՝ եթե հողերը չտաք, ռազմական ճանապարհով հարցը կլուծենք:

Իսկ պայքարել հնարավոր կլիներ, եթե սպառազինության համապատասխան մատակարարում ունենայինք, իսկ 2008-ին 14 տոկոս տնտեսական անկում ունեցանք, տնտեսական ծանր վիճակ, և 2016 թվականը եղավ ընդամենը մեզ զգուշացում, չնայած եթե 2020-ին պատերազմը լիներ Ադրբեջան-Հայաստան, արդյունքներն այլ կլինեին՝ հօգուտ մեզ, բայց մենք կռվել ենք աշխարհի դեմ՛՛,-նշեց նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: