երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ․ ԱԽ քարտուղար

Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ․ ԱԽ քարտուղար

«Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի»,- այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։

«Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ: Բայց, այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է: Այս առումով Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: Իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: