կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է 10 հենակետ, այդ թվում 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է 10 հենակետ, այդ թվում 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, 2023թ.սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ է փլուզվել:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհային ուղղություններով տեղադրվել է 10 հենակետ, այդ թվում 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: