շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Երկարօրյա դպրոց» ծրագիրը կգործի նաև Խնապատի և Կիչանի կրթօջախներում

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը կգործի նաև Խնապատի և Կիչանի կրթօջախներում

Ասկերանի շրջանի Խնապատի համայնքի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում «Երկարօրյա դպրոց» ծրագրը ներդնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դպրոցի տնօրեն Լ. Մոսիյանը։ «Վերանորոգվում է երկու դասասենյակ։ Միջանցքներից մեկն էլ կհատկացվի ճաշարանին։

Նախատեսվող «Երկարօրյա դպրոց» ծրագրին կմասնակցեն 1-9-րդ դասարանների աշակերտները։ Ծրագրի գործարկման ժամկետը կհստակեցվի շինաշխատանքների ավարտից հետո»,-հավելել է տնօրենը։

Նրա տեղեկատվությամբ՝ դպրոցի շենքային պայմանները անմխիթար են։ «Շենքը պետք է հիմնանորոգվեր 2020 թվականին, սակայն պատերազմի պատճառով աշխատանքները հետաձգվեցին»,-մանրամասնել է Լ. Մոսիյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ալենուշ Գրիգորյանը խոսքով՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը Խնապատ և Կիչան համայնքների դպրոցներում կներդրվի «Բառնաբաս» միջազգային հիմնադրամի աջակցությամբ։ 

««Երկարօրյա դպրոցը» ԱՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել կրթության որակը Արցախի բոլոր համայնքներում՝ ապահովելով դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար»,-ընդգծել է Ա. Գրիգորյանը։

  • Կիսվել: