երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Երիտասարդ արցախցին շարունակում է մշակել սահման դարձած իր այգին՝ սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով

Երիտասարդ արցախցին շարունակում է մշակել սահման դարձած իր այգին՝ սերնդեսերունդ փոխանցելու համոզմունքով

Երիտասարդ գյուղատնտես Արեն Խաչատրյանը, Արցախյան երրորդ պատերազմից հետո էլ շարունակում է այգեգործությամբ է զբաղվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, որը հայտնի է խաղողի ու նռան մշակությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Խաչատրյանը նախ նշեց, որ ավարտել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի խմորման արտադրության և գինեգործության բաժինը:

Нет описания.

Տարիներ շարունակ նա զբաղվում է այգեգործությամբ՝ հայրենի Խրամորթի տարածքում: Այգուց ստացված խաղողի և նռան բերքըն օգտագործում է գինի պատրաստելու համար, մի մասն էլ իրացնում է:

Нет описания.

«Պատերազմից հետևանքով այգու մեծ մասը մնաց թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում, ինչը, սակայն, պատճառ չդարձավ հուսահատվելու համար. շարունակում ենք մշակել մնացածը: Ներկայումս պատրաստվում ենք նռան բերքահավաքին, խաղողինն արդեն ավարտել ենք: Չնայած տարածքը թշնամու դիտակետում է, բայց ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մշակել մեր հողը, այգին, որպեսզի հակառակորդն էլ տեսնի, որ մենք չենք ընկճվում, շեն ենք պահում Արցախ աշխարհը»,- ասել է Ա. Խաչատրյանը:

Нет описания.

Անդրադառնալով այգեգործությամբ զբաղվելու մտահղացման նախապատմությանը, նա վերհիշեց, որ 10 տարի առաջ հայրը հիմնել է «Թոռնիկների այգի», որտեղ աճեցրել է տարբեր տեսակի պտղատու ծառեր:

Ներկայում ինքն է շարունակում հոր գործը, ընդլայնելով այգին, հաստատակամ է այն սերնդեսերունդ փոխանցելու հարցում՝ անկախ թշնամու սադրանքներից:

Нет описания.

Երիտասարդ այգեգործի խոսքով՝ իր հաջողության գրավականն առաջին հերթին աշխատասիրություն է, սերը հողի նկատմամբ: Գյուղատնտեսական աշխատանքներում ավելի հմտանալու համար նա շարունակում է սովորել հողի լեզուն ու ծառի մշակման նրբությունները, մասնակցելով վերապատրաստման դասընթացների, որից ստացած գիտելիքներն օգտագործում է գործնականում:

  • Կիսվել: