շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երգով ու սիրով». Արցախում երգչախմբային փառատոն է անցկացվելու

«Երգով ու սիրով». Արցախում երգչախմբային փառատոն է անցկացվելու

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հունիսի 11-13-ը Արցախում անցկացվելու է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:

Այս մասին <<Արցախպրես>>֊ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Փառատոնին մասնակցելու են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), Ստեփանակերտի ՄՊՍԿ մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարինե Մեսրոպյան), Հադրութի մանկական երգչախումբը (խմբավար՝ Մարուսյա Մարտիրոսյան), Մարտունու մանկական երգչախումբը (խմբավար՝ Զարինե Տիտանյան) և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին կից մանկական երգչախումբը (խմբավար՝ Գոհար Գաբրիելյան): Փառատոնն անցկացվելու է հետևյալ ժամանակացույցով։

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա եզրափակիչ համերգ՝ բոլոր երգչախմբերի մասնակցությամբ: Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի կունենա պատարագ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ:

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում տեղի կունենա հոգևոր համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (047) 94 39 96 հեռախոսահամարին:

  • Կիսվել: