կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Երևանում մնացած արցախցիները Ամանորի գիշերը երթ կանեն դեպի Եռաբլուր․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»:

 

  • Կիսվել: