հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանից ժամանած ակնաբույժներն Արցախում հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացնում

Երևանից ժամանած ակնաբույժներն Արցախում հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացնում

Հունիսի 25-ից Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում և հանրապետության շրջաններում անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ է իրականացնում Երևանից ժամանած ակնաբույժների խումբը՝ ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի և ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու` ակնաբուժության գծով, «Շենգավիթ» ԲԿ-ի ակնաբուժական ծառայության ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ :

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակնաբույժների խմբի անդամ, բժիշկ-ակնաբույժ Սուրեն Գասպարյանն ասել է, որ շրջիկ մեքենան, որտեղ կատարվում են ակնաբանական հետազոտություններ, համալրված է վերջին սերնդի տեխնոլոգիապես հարուստ սարքավորումներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Այն թույլ է տալիս շատ արագ ու ճիշտ ախտորոշում իրականացնել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս չորս օրերին ընթացքում հետազոտել ենք 200-ից ավելի պացիենտների: Օրական աշխատում ենք 8-9-ը ժամ՝ հետազոտելով 40-ից ավելի մարդու: Արձանագրված հիմնական հիվանդություներից են կատարակտան, որը տարածված է նաև ամբողջ աշխարհում, և կլաուկոմիան, որով տառապող հիվանդների բուժումը կիրականացնենք ինչպես այստեղ, այնպես էլ Երևանում: Կատարակտան, կարելի է ասել, տարեց հիվանդություն է և ավելի շատ հանդիպում այդ տարիքային խմբի մարդկանց մոտ: Նրա առաջին ախտանշանը տեսողության վատթարացումն է: Բայց երիտասարդների մոտ ևս երկու հիվանդություններն էլ հնարավոր է հայտնաբերել»,-ասել է Ս. Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բժիշկ-ակնաբույժը հորդորել է բնակիչներին, տարին մեկ անգամ այցելել ակնաբույժի, որպեսզի պահպանեն տեսողությունը: Նրա խոսքով՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով, ինչը թույլ կտա տեղում իրականացնել հիվանդի վիրահատությունը:

Բնութագրությունը հասանալի չէԲժիշկ-ակնաբույժ Սուրեն Գասպարյանը Ստեփանակերտի հանրապետական ԲԿ-ում հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնի մինչև հուլիսի 10-ը:

  • Կիսվել: