կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու անընդհատությունը:

Բուհից հայտնում են, որ ուսանողները, իրենց դիմումների համաձայն, հնարավորություն ունեն ներգրավվելու միևնույն մասնագիտությամբ և համապատասխան կուրսերում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից և կրեդիտների տարբերությունից:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ ժամը 9:15-16:45-ը:

Դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: