հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի «Արաբկիր» ԲԿ-ի մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություններ կիրականացնեն

Երևանի «Արաբկիր» ԲԿ-ի մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություններ կիրականացնեն

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանները շուրջ 5 օր «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ կիրականացնեն:

Ինչպես իրազեկում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից մինչև 28-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ժամանած մանկական նյարդաբաններ Անի Գևորգյանը և Անահիտ Հովհաննիսյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:

  • Կիսվել: