Երևանի «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբույժ-ալերգոլոգը Ստեփանակերտում խորհրդատվություններ կիրականացնի
Նոյեմբերի 7-ից մինչև 9-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ կիրականացնի Երևանի «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբույժ-ալերգոլոգ, շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Այս մասին իրազեկում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելով, որ խորհրդատվությունները կիրականացվեն նախապես հերթագրումով։
Հերթագրվելու համար անհրաժեշտ է դիմել «Արևիկ» բուժմիավորման մանկական ալերգոլոգ Արմինե Գրիգորյանին (պոլիկլինիկայի մասնաշենք՝ երրորդ հարկ), իսկ լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել (047) 94-55-01 հեռախոսահամարով: