չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էրդողանը կրկին հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Էրդողանը կրկին հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

«Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների օկուպացիայի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Ինչպես ես նշել էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ դա անընդունելի իրավիճակ է»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքվում Թյուրքական խորհրդի VII գագաթնաժողովի ժամանակ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

«Մենք այսուհետ ևս ջանքեր կգործադրենք կարճ ժամանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: