չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության ընթացքը պետք է լինի  վերահսկվող և հաշվետվողական․ Նիկոլ Փաշինյան

Բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության ընթացքը պետք է լինի  վերահսկվող և հաշվետվողական․ Նիկոլ Փաշինյան

«Երբ ԼՂ-ից բռնի տեղահանումը տեղի ունեցավ, մեր խնդիրն էր հնարավորինս շուտ, րոպե առաջ  նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մենք եկանք այն եզրահանգման, որ ամբողջը պետք է  իրականացնենք բանկային քարտերի միջոցով։  Սա ապահովում է պրոցեսի թափանցիկությունը հարյուր տոկոսով։ Ունենք փոխանցումների լիարժեք հետագծելիություն»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ բացառություն են կոզմում միայն առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները և 75-ց բարձր անձինք, որոնց գումարը փոխանցվել է առձեռն․«Բայց առաջին փուլից հետո ես նաև հանձնարարական եմ տվել, որ այս մարդկանց նույնպես աջակցենք, մենք կաջակցենք, որ նրանք նույնպես գնան բանկ և  բանկային քարտ ունենան։  Սա կարևոր է նաև միջազգային օգնության, այդ թվում՝ ֆինանսական օգնության համար, որի կարիքը ունենք»,- հայտնեց վարչապետը։ 

Ըստ նաև՝  բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության ընթացքը պետք է լինի  վերահսկվող և հաշվետվողական․«Մեր հետագա համագործակցության հիմքում դնում եմ  պրոցեսի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, և հետագծելիությունը, որպեսզի ոչ մի դոնորի մոտ, հարկ վճարողի մոտ  երբևէ որևէ կասկած չառաջանա, թե այդ  գումարը ուր գնաց, հասցեական գնաց, թե չգնաց»։

  • Կիսվել: