չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Եռաբլուրում» տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը

«Եռաբլուրում» տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:

Հուղարկավորությանը ներկա են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամբել Բաբայանը:

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետեւանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման արդյունքում Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում եւ ինտեգրում Ադրբեջանին: 

  • Կիսվել: