ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն՝ ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը. Բեգլարյան

ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն՝ ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը. Բեգլարյան

ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն՝ ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի՝ ԵԽ պատգամավորներին ներկայացրած վերջին սպառնալիքին:

՛՛Ադրբեջանի դեսպանի (Վագիֆ Սադիքովի) կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան պերսոնա նոն գրատա հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել՛՛,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովն իր թվիթերյան էջում սպառնալիք էր հնչեցրել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։

 

  • Կիսվել: