չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

ԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

ԵՄ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանվածներին։  Այս մասին տեղեկանում ենք թվիթերից։

«Եվրամիությունը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին»,- ասված է ԵՄ հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել։

Նշվում է, որ օգնությունն ընդհանուր առմամբ եղել է 50 տոննա, հիմնականում՝ խոհանոցային, հիգիենայի պարագաներ և ծածկոցներ։

  • Կիսվել: