ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Այն, ինչ կարող ենք ասել, այն է, որ մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի հայտարարված դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն՝ ի պատասխան ադրբեջանական Turan գործակալության հարցմանը, թե ինչպես է ԵՄ-ն մեկնաբանում ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
«Այնուհետև հավելում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն», - ասաց նա։