երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ուժը կորցրած են ճանաչվել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորման կարգում կատարված փոփոխությունները, և մինչև 2023թ. ապրիլի 1-ը կգործեն նախկին սակագները:

Այս մասին ԱՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 29-ի նիստում խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի հարցին ի պատասխան տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, գրում է artsakhpress.am-ը:

ԱԺ նախագահը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Նիստում քննարկվել է «Գազի սակագնի սուբիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից: Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների հարցադրումները վերաբերել են նաև ձմռանն էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքին, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցներին ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմաններին, առողջապահության ու կրթության հիմնախնդիրներին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը։

  • Կիսվել: