շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԽԽՎ նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև ԼՂ-ում զոհվածների հիշատակը ոգեկոչելով

ԵԽԽՎ նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև ԼՂ-ում զոհվածների հիշատակը ոգեկոչելով

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:

«ԵԽԽՎ Նախագահը սկսեց նստաշրջանը մեկ րոպե լռությամբ նաև Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը ոգեկոչելով։

Նա օգտագործեց Աստվածաշնչյան "Exodus" (ելք) բառը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը բնորոշելու համար»,- հավելել է նա:

 

  • Կիսվել: