երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Եկել է փոխհատուցման ժամը. Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստները» բողոքում են՝ Ալիևը ֆինանսապես խաբել է իրենց

Եկել է փոխհատուցման ժամը. Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստները» բողոքում են՝ Ալիևը ֆինանսապես խաբել է իրենց

Եկել է փոխհատուցման ժամը. Լաչինի միջանցքը արգելափական «էկոակտիվիստները» բողոքում են՝ Ալիևը ֆինանսապես «գցել է» իրենց։
 
Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթուց մուշտակով «էկոակտիվիստ» տիկինը, օրինակ, բողոքում է, որ Ալիևը Շուշիի «նահատակության» մասին ինչ որ վավերագրական «ֆիլմի» համար խոստացված 15 հազար մանաթի (9 հազար դոլար) փոխարեն վճարել է երեք անգամ պակաս՝ փաստացի «գցել է»։
 
«Խոստացել են 15000 մանաթի նախագիծ, բայց չեն հատկացրել։ 6000 մանաթ են հատկացրել Շուշիի «նահատակության» մասին վավերագրական ֆիլմի համար։ Այս 6000-ն վիրավորանք է», - վրդովվել է նախկին «էկոակտիվիստը»։ Ոմանց էլ պետական ապարատում բարձր վարձատրվող, լավ պաշտոններ էին խոստացել, սակայն այդ խոսոտումներն էլ չեն կատարվել։ «Էկոակտիվիստները» վրդովված են՝ փաստիրեն իրենց «զրկանքները» ըստ արժանավույն չեն գնահատվել պետության կողմից, նրանց ուղղակի խաբել են, օգտագործել և դեն շպրտել։
 
 
 
 
 

  • Կիսվել: