հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցը» անվճար ընդունում է Արցախից եկած 6-12 տարեկան՝ երգեցողությամբ հետաքրքրված երեխաներին

«Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցը» անվճար ընդունում է Արցախից եկած 6-12 տարեկան՝ երգեցողությամբ հետաքրքրված երեխաներին

Երգն ամոքում է... «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի» փոքրերի երգչախմբի խմբավար Քրիստինե Խաչիկյանը, նույն դպրոցի տնօրինության հետ համատեղ, պատրաստ են դպրոցի հարկի տակ ԱՆՎՃԱՐ ընդունել Արցախից եկած 6-12 տարեկան՝ երգեցողությամբ հետաքրքրված երեխաներին: Քրիստինե Խաչիկյանը ԵՊՄՀ երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս է։ Հասարակական գործիչ։

Պարապմունքները շաբաթական 2 անգամ են, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 16:00-17:00 Նախնական գրանցումը պարտադիր է: Ահա գրանցման հայտը  https://forms.gle/8Wz7Z1aUWCkdcR597

Դասերը կսկսվեն հոկտեմբերի 20-ից: Դպրոցը Երևանում է, Կենտրեն վարչական շրջանում, Խանջյան փողոցում (Վերնիսաժից ոչ հեռու): Հասցեն՝ Չայկովսկու փողոց 27 շենք:

Խմբի շատ մեծանալու դեպքում՝ այն կտեղափոխվի «Մանկավարժական համալսարանի» դահլիճ:

Հ. Գ.  Մյունխենի համալսարանի կլինիկայի բժիշկները երաժշտական թերապիայի միջոցով բուժում են մանկական ուղեղային կաթվածը:

Ճապոնիայում այս թերապիան կիրառվում է նաև ուսումնական հաստատություններում՝ մարդկանց ֆիզիկական և հոգեկան վիճակը կայունացնելու նպատակով:

  • Կիսվել: