հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Դիզվառելիքի ապրանքաշուկայում գնանկում է արձանագրվել

Դիզվառելիքի ապրանքաշուկայում գնանկում է արձանագրվել

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (24.10.2022թ.) համեմատ, արձանագրվել է 10 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ դիտանցման արդյունքում արձանագրվել է 4 գնաճ և 6 գնանկում (գների մոնիթորինգ):
 
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնաճ արձանագրվել է «Հավի ձու» 1 հատ՝ 2 դրամ (3,3%) ապրանքային շուկայում, գնանկում՝ դիզվառելիք 1լիտրը՝ 30 դրամ (5,0%) ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

  • Կիսվել: