հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դիրքային փոփոխություններ եղել են, 48 զոհ ունենք այս պահին, թիվն ավելանալու միտում ունի. Սարգսյան

Դիրքային փոփոխություններ եղել են, 48 զոհ ունենք այս պահին, թիվն ավելանալու միտում ունի. Սարգսյան

Հյուսիսային, հարավային, հարավարևելյան ուղղություններով համառ մարտեր են ընթանում, խոշոր զրահատանկային տեխնիկայի փորձերը կասեցվում են՝ պատճառելով զգալի կորուստներ, ժամը 17.00-ի դրությամբ՝ հակառակորդն ունի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավել անվերադարձ մարդկային կորուստ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

Նա ասաց, որ հայկական կողմն ունի 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ, զոհերի թիվն ավելանալու միտում ունի, քանի որ տեղ չկա, որ հարաբերական հանգիստ լինի, բոլոր տեղերում թեժ մաիտեր են ընթանում:

Սարգսյանի խոսքով՝ դիրքային փոփոխություններ եղել են, գիշերը համառ մարտեր են եղել, որոշ հատվածներում վերականգնվել են դիրքերը, դինամիկան անընդհատ աճում է, մարտավարական օեպրատիվ իրավիճակի փոփոխություն է լինում:

 

 

 

  • Կիսվել: