չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դեկտեմբերի 21-ին կանցկացվի հավաք և երթ՝ ի սատարումն Արցախի

Դեկտեմբերի 21-ին կանցկացվի հավաք և երթ՝ ի սատարումն Արցախի

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը հավաք և երթ է հրավիրում՝ ի սատարումն Արցախի:

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է Լաչինի միջանցանցքի փակումը՝ ռուսական զինված ուժերի համաձայնությամբ:

Պահանջում ենք անհապաղ բացել և ապահովել մարդասիրական միջանցքի անխափան աշխատանքը Հայաստանի և Արցախի միջև՝ երաշխավորելով անվտանգությունը և պաշտպանվածությունը:

Հետևաբար, հավաքվում ենք Ազատության հրապարակ՝ իրականացնելու մեր հավաքն ու երթը:

  • Կիսվել: