հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Բաբայան. Բաքուն «բայրաքթարներ» է ուղարկում Ուկրաինա եւ աղոթում, որպեսզի Ռուսաստանը քանդվի

Դավիթ Բաբայան. Բաքուն «բայրաքթարներ» է ուղարկում Ուկրաինա եւ աղոթում, որպեսզի Ռուսաստանը քանդվի

Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը պայմանավորված է Արցախի, հայերի եւ ռուսների նկատմամբ ատելությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա պարզաբանեց, որ ատելությունը, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, Ադրբեջանում դրսեւորվում է պետական ​​մակարդակով։

«Ո՞վ է Բաքվում բազմահազարանոց ցույց կազմակերպել Ռուսաստանի դեմ։ Երբ Ադրբեջանում ինչ-որ մեկն ուզում է բողոք հայտնել, անմիջապես ձերբակալվում է։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս հանրահավաքին պետական ​​ապարատից մարդիկ են բերվել։ Բացի այդ, Բաքուն «Բայրաքթարներ» է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար։ Արցախում գազի հետ կապված իրավիճակը հարված է նաեւ Ռուսաստանին: Նրանք աղոթում են, որպեսզի Ռուսաստանը քանդվի։ Դա Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ կտա իրականացնել իրենց էքսպանսիոնիստական ​​ծրագրերը։

Եթե ​​Ռուսաստանը շարունակի հզոր երկիր մնալ, ինչում մենք հետաքրքրված ենք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների հետ։ Դա Ռուսաստանի դեմ ուղղված չէ»,- հավելեց նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: