ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չկա մի հանդիպում, որտեղ ես այս հարցը չեմ բարձրացրել. Դումանյանը՝ ԼՂ օկուպացված տարածքի հուշարձանների մասին

Չկա մի հանդիպում, որտեղ ես այս հարցը չեմ բարձրացրել. Դումանյանը՝ ԼՂ օկուպացված տարածքի հուշարձանների մասին

Պաշտոնական Երեւանը բոլոր հնարավոր հարթակերում բարձրացնում է հակառակորդի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վիճակի հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում  Կառավարության ժամին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ օկուպացված տարածքներում մնացել է ավելի քան 4000 հայկական հուշարձան:

Դումանյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՅՈԻՆԵՍԿՕ-ին է ներկայացրել մեր պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ տվյալները: Սակայն այդ հարցերը բարձրաձայնվում են նաեւ օտարերկրյա դեսպանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում:

Չկա մի հանդիպում, որտեղ ես այս հարցը չեմ բարձրացրել: Մի ազդեցիկ կազմակերպության ներկայացուցիչների հետ իմ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ ես նորից հայտարարեցի այդ մասին, եւ զրուցակիցներս ինձ հավաստիացրին, որ կանեն հնարավորը՝ այս հարցի լուծմանն աջակցելու համար: Եթե գիտեք ավելի արդյունավետ միջոցներ, որոնք մենք չենք ձեռնարկում, ապա խնդրում ենք նշել դրանք՛՛:

 

  • Կիսվել: