շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցեղասպանության բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը. Մայիլյան

Ցեղասպանության բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը. Մայիլյան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Սա հայության համար ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Գրառման մեջ ասվում է.

«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը: 

Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը», - գրել է նա:

  • Կիսվել: