երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը Եվրամիությունը որևէ շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը. Արցախի ՄԻՊ

Ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը Եվրամիությունը որևէ շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը. Արցախի ՄԻՊ

Եվրոպական միությունն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Եվրամիության կողմից դիտորդական առաքելության ժամկետի չերկարաձգման մասին՝ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական շահերը վերջին ժամանակահատվածում ստվերի տակ են թողել մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը.

«Սա այսպես չպետք է լինի կոնկրետ Եվրոպական Միության պարագայում, որովհետև մի կառույց, որն աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին ինքն իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում: Ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ այս պահի դրությամբ Արցախի 120 հազար մարդու իրավունքները ամենակոպիտ կերպով ոտնահարելու համար»:

  • Կիսվել: