ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված

Բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված

Այս պահին հիմնականում գնահատվում են ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց մասնագիտական և որակական կարողությունները, որոնք արդեն մշտական բնակության վայրեր ունեն. ասուլիսում ասաց Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։

Նա նշեց, որ ծառայության 49 կենտրոններում գնահատվում են նրանց մասնագիտական կարիքները, որից հետ ուղղորդվում են դեպի աշխատաշուկա։

Հակոբյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նաև լրացուցիչ տարբեր միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառներ։

Նա ասաց, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված: «Իհարկե, հաշվառված և աշխատանքի տեղավորվածների թիվը մեծ է, սակայն, երբ զուգահեռներ ենք տանում հաշվառվածների ընդհանուր թվի և աշխատանքի տեղավորվածների միջև, որևէ լուրջ պատկեր չի ներկայացնում», - հավելեց Հակոբյանը:

  • Կիսվել: