Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել
Արցախից բռնի տեղահանված, Ստեփանակերտի բնակիչ Արեն Սարգսյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեխաների զարգացման կենտրոն է բացել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Սարգսյանը նշել է, որ բռնի տեղահանությունից և Աբովյանում բնակություն հաստատելուց հետո հաստատակամ որոշեցին երկրի համար բեռ չդառնալ, այլ ընդհակառակը՝ լինել բարեխիղճ հարկատու, գործել ու արարել։

Նրա խոսքով՝ հաճախող երեխաների թիվը դեռևս փոքր է, սակայն եռահարկ շենքի երկու հարկն ընդգրկող կենտրոնի տարածքը նախատեսված է առնվազն 70 հոգու համար։

«Մենք շեշտը դնում ենք էկոլոգիապես մաքուր սննդի և երեխաների խնամքի մեր կուլտուրան ներդնելու վրա։ Աշխատողներն ուշադրության կենտրոնում են պահում, որպեսզի երեխաների նկատմամբ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում, առօրյան հագեցած լինի և ամեն վայրկյանն օգտագործվի ի նպաստ նրանց ունեցած պոտենցիալի զարգացման։