չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 Բռնի տեղահանված անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից

Բռնի տեղահանված անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից

Արցախից բռնի տեղահանված 100 480 անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ըստ մարզերի տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ.

✔️Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2259 մարդ,
✔️Արարատի մարզում` 8898,
✔️Արմավիր` 3549,
✔️Գեղարքունիքի մարզ` 3276,
✔️Լոռի` 1891,
✔️Կոտայք`10268,
✔️Շիրակ 1683,
✔️Սյունիքի մարզ` 2277,
✔️Վայոց Ձոր` 1746
✔️Տավուշի մարզ` 1902։

  • Կիսվել: