շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բռնազավթված տարածքների՝ պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկների լուծարման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 1-ը. Արտակ Բեգլարյան

Բռնազավթված տարածքների՝ պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկների լուծարման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 1-ը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օկուպացված տարածքների՝ պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկները ընթացիկ տարվա հունիսի 1-ից պետք է լուծարվեին, սակայն դրա հետևանքով ավելի քան 3500-ից մարդ կորցներ իր աշխատանքը և որոշման նախագծի իրագործումը հետաձգվել է մինչև գալիք տարվա հունվարի 1-ը:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում գործունեության ամփոփման շուրջ հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

«Հունվարի 1-ից այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի կունենան:Նշեմ,որ 3500 անձանցից կեսից ավելին արդեն աշխատանք ունի՝ գրանցված կամ ստվերային: Վերջին ամիսներին էլ զբաղվածության ապահովման առումով լրացուցիչ դրական զարգացումներ են տեղի ունեցել: Իմ հանձնարարությամբ՝ օգոստոսին աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել, որի շրջանակներում մոտ 1500 թափուր աշխատատեղ է ներկայացվել: Արդյունքում՝ որոշակի թվով քաղաքացիներ՝ այդ թվում նաև տեղահանված, աշխատանք են գտել: Աշխատաշուկայում բավականին մեծ բաց կա առաջարկի և պահանջարկի միջև, և դա դեռևս պետք է կարգավորենք ժամանակի ընթացքում, նաև կրթական ծրագրերի միջոցով: Մյուս կողմից բավականին բացասական միտում է այն, որ մեր հասարակության մեջ շատերը պատրաստ չեն աշխատելու կամ լրացուցիչ ջանք գործադրելու, որպեսզի նրանց եկամուտներն ապահովվեն: Շատերի մոտ ակնկալիք է ձևավորվել, որ միայն պետությունը պետք է իրենց սոցիալական խնդիրները լուծի: Այս հոգեկերտվածքի փոփոխման մասով էլ մեծ գործ կա անելու»,- մանրամասնել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետական սոցիալական ծրագրերը ապամոտիվացնող, ուղղակի աջակցող,ոչ թե խթանող ազդեցություն են ունեցել:

Այս տեսանկյունից, Արտակ Բեգլարյանը կարևորեց սկզբունքային, կոնցեպտուալ փոփոխությունների իրականացումը, որի ուղղությամբ արդեն նախնական աշխատանքներ մեկնարկել են:

  • Կիսվել: