շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բողոքի ակցիա ԵԽ-ի առջև. Լյուքսեմբուրգի հայ համայնքը պահանջում է կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Բողոքի ակցիա ԵԽ-ի առջև. Լյուքսեմբուրգի հայ համայնքը պահանջում է կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Այսօր Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:

Նրանց խոսքով՝ ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում խանութների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ, Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանն ասել է. ՛՛Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ՛՛:

Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։

  • Կիսվել: