ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բնապահպանները նամակով կդիմեն ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությանը՝ ներկայացնելով ադրբեջանական կեղծ օրակարգը

Բնապահպանները նամակով կդիմեն ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությանը՝ ներկայացնելով ադրբեջանական կեղծ օրակարգը

Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել և քննարկել են ոլորտի ներկա վիճակը, ամփոփել 2022թ․-ը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ  ղեկավար Ինգա Զարաֆյանն ասում է, որ 2022թ․-ը եղել է մարտահրավերների տարի։ Հատկապես մտահոգիչ է Արցախում տիրող իրավիճաը, որը տարեվեջին առաջացրեցին ադրբեջանցի կեղծ բնապահպանները, գրում է Panorama.am-ը։

Զարաֆյանը տեղեկացրեց, որ այս հարցը շարունակում է մնալ բնապահպանական հանրության ուշադրության կենտրոնում։ ՀԿ ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանի բնապահպանական կեղծ օրակարգի պարագայում ԱԼԳ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ առաջարկները, Հայաստանի բնապահպաններին վարկաբեկելու փորձերի և ճնշումների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու նախանշել հաջորդ տարվա գործողությունները: Որոշում են կայացրել դիմել  Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քարտուղարությանը։

«Ակնկալում են ԵՄ գործընկերության ներքո գործող հասարակական կազմակերություններից պատշաճ արձագանք և գնահատական տիրող իրավիճակին։ Պետք է նշեմ, որ մեր խնդիրները մնում են անտեսված, մինչդեռ Ուրաինայի դեպքում իրավիճակն այլ է՝ անընդհատ բարձրաձայնում են պատերազմի ընթացքում առաջացած բնապահպանական խնդիրները։ Պետք է նշեմ, որ  դեռևս 2021թ․-ին բոլոր խնդիրները ներկայացրել ենք՝ ահազանգելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի տարածքում կիրառել է ֆոսֆորային անօրինական զենք։ Դիմել ենք տարբեր կոնվենցիաների քարտուղարություններին, սակայն ոչ ոքից արձագանք չենք ստացել։ Հետո դիմել ենք  ԱԼԳ քարտուղարությունը, որը մեր ահազանգը չի ընդունել՝ անտեսելով մեր կողմից ներկայացված փաստերը։ Մենք հասկացանք, որ նրանց ուշադրությունը միայն Ուկրաինայի խնդիրներներին է ուղղված և մենք մնում ենք անտեսված։ Այս վերաբերմունքն ունի քաղաքական աստառ, թեև քաղաքակացիական հասարակության պլատֆորմ է, սակայն քաղաքական դիրքորոշումները մեծ աղդեցություն ունեն։ Այդուհանդերձ, որոշել ենք դիմել նոր նամակով, որտեղ կներկայացնենք կողծ բնապահպանական օրակարգի մասին՝ ներկայացնելով նոր ապացույցներ։ Այժմ աշխատում ենք այդ նամակի վրա»,- ասում է Զարաֆյանը։

Զարաֆյանը հայտնեց, որ խնդիրը լոկ Բերձորի միջանցքին չի վերաբերում , այս դեպքում խոսքը ՝ կեղծ բնապահպանական խնդիրների և կեղծ օրակարգի մասին է։  Բնապահպանի դիտարկմամբ այս մասին մանրամասն փաստերով ներկայացվելու է քարտուղարությանը։ Նամակի պատրաստման  համար աշխատում է մեծ խումբ՝ իրավապաշտպաններ, տնտեսագետներ և այլք։

«Մենք կներկայացնենք Ադրբեջանի քաղհասարակությանն առնչվող խնդիրները, ովքեր հաճախ ենթարկվում են ճշումների։ Ավելին՝ ճնշումների հետևանքով նույնիսկ բնապահպանական խմդիրների դեմ պայքարող մի շարք քաղաքացիներ դուրս են եկել այդ երկրից։ Հիմա Ադրբեջանը բարձրացնում է հանքավայրի խնդիրը ՝  փորձելով ճնշում գործադրել Արցախի վրա։ Նախ ասեմ՝ ո՛չ մի բնապահպան, ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ ակտիվիստներ չեն լուծում այդպիսի խնդիրները՝ վատ վիճակի մեջ դնելով ժողովրդին։ Նման լծակներ ոչ մի բնապահպանական ակտիվիստ չի կիրառում»,- շեշտեց Զարաֆյանը։

Փորձագետի խոսքով՝ սա մեծ մարտահրավեր է մեր երկրի, բնապահպան ակտիվիսների և հանրության համար։ Այս իրավիճակից դուրս գալու ելքերը գտնելու  համար, պետք է աշխատել՝ օգնագործելով հնարավոր և անհնարին  բոլոր միջոցները։

  • Կիսվել: