Բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է. Թիլ Մանսման
Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
«Բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։ Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայից և սննդից զրկելը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։
Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,- գրել է նա Թվիթերում։