չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բերձորի ուղղությամբ գրոհող խմբին չեզոքացրել ենք, բայց անվտանգության համար օգտվեք ԱՀ-ն ՀՀ-ին կապող այլ ճանապարհներից. Հովհաննիսյան

Բերձորի ուղղությամբ գրոհող խմբին չեզոքացրել ենք, բայց անվտանգության համար օգտվեք ԱՀ-ն ՀՀ-ին կապող այլ ճանապարհներից. Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիսարևելեյան ուղղությամբ փորձել են հարձակումներ իրականացնել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

նա նշեց. ՛՛Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։

Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից՛՛:

 

  • Կիսվել: