կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է. Սաղաթելյան

Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է. Սաղաթելյան

Ակնհայտ է, որ Բերձորի ճանապարհը փակվել է, և ճանապարհը փակողներից մեկը եղել է նաև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունը։

՛՛Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի, ազգադավ հայտարարությունից՛՛,-նշեց Սաղաթելյանը:

Նա նաև հավելեց, որ Փաշինյանը չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը, նրա հենքը ոչ թե ժողովուրդն է, այլ ուժային կառույցները։

 

  • Կիսվել: