ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին․ Արցախի նախագահը՝ Պուտինին

Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին․ Արցախի նախագահը՝ Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս ժողովրդին և ՌԴ իշխանություններին Ռուսաստանի ազգային տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձում ասվում է․
 
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
 
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, մշակութային, հոգևոր ամուր կապերն ունեն դարերի պատմություն, նրանք միասին անցել են երկար ճանապարհ, համատեղ դիմակայել ժամանակի փորձություններին, հաղթահարել դժվարություններն ու կերտել հաղթանակներ:
 
Այսօր էլ ՌԴ խաղաղապահ զորակազմը գտնվում է Արցախում և իրականացնում չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը:
 
Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:
 
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին՝ հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, մեր բարեկամ երկրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:
 
Ուղերձի վերջում Հարությունյանը կցել է Արցախի և ՌԴ-ի բարեկամությունը խորհրդանշող նկար։
 
No description available.

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: