չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բարդ ընթացակարգ է եղել. Դավիթ Իշխանյանն ինչպես է 3 հոգանոց խմբակցության անդամ լինելով ընտրվել ԱԺ նախագահ

Բարդ ընթացակարգ է եղել. Դավիթ Իշխանյանն ինչպես է 3 հոգանոց խմբակցության անդամ լինելով ընտրվել ԱԺ նախագահ

Այո՛, առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, որ երեք հոգուց բաղկացած խմբակցությունից է Արցախի ԱԺ նախագահն ընտրվել, բայց չպետք է մոռանանք, որ մենք դասական վիճակում չենք։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

«Բայց մենք այդ հարցին տվել ենք սպառիչ պատասխաններ: Մենք դասական իրավիճակում չենք։ Եթե մենք մի իրավիճակում գտնվեինք, որտեղ դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում տրամաբանական կլիներ, որ քաղաքական մեծամասնությունն ինքն ունենար խորհրդարանի ղեկավար: Երբ նախագահը ինձ հրավիրեց և առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, քննարկվեց հարցը այլ ուղղությամբ: Քննարկվեց, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա թեկնածու, սակայն ինձ ընտրի նախագահի պաշտոնում, որպեսզի խոսակցությունների տեղիք չտա»,-նշեց Իշխանյանը:

Նա  հայտնեց, որ այդ հարցը միանգամից  ընդունելի չի եղել. «Բարդ գործընթաց է եղել, նախ մեր ներկուսակցական քննարկման թեմա է դարձել: Այդ ընթացակարգն անցնելուց հետո է նոր վերջնական համաձայնություն տրվել՝ հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները: Իսկ մնացածը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին, երբ իմ թեկնածությունն առաջադրվեց ԱԺ նախագահի պաշտոնում»:

  • Կիսվել: