չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը իր թվիթերյան էջում, կիսվելով ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, որտեղ խոսնակը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, ևս կոչ է արել բացել այն։ Մասնավորապես նշված է․

«Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ապագայի ճանապարհը բանակցությունների միջոցով է»։

  • Կիսվել: