ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքվի հայկական ջարդերը ցեղասպանություն են. Արցախի ՄԻՊ

Բաքվի հայկական ջարդերը ցեղասպանություն են. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: Այս մասին նա հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Հայաստանի և Արցախի պատգամավորների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում:

Բեգլարյանն ասել է. «Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»:
Նա նաև նշել է, որ միանշանակ՝ Ադրբեջանի իշխանությունները եղել են ջարդերի կազմակերպիչը:

Նա նաև նշել է, որ  բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ՄԻՊ-ն ասել է. «ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: