կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բաքվի դատարանի դատավորը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը

Բաքվի դատարանի դատավորը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը

Բաքվի դատարանում Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված վերջին շինծու դատական նիստին Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ «մեղադրական եզրակացության» ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։

Դատավորը, ինչպես միշտ, մերժել է միջնորդությունը։

Հաջորդ կեղծ նիստը կկայանա օգոստոսի 19-ին։

  • Կիսվել: