երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն վերաձևակերպել և Հայաստանից Արցախ օգնություն ուղարկելն անվանել է ոչ միայն «սադրանք», այլև՝ «ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»

Բաքուն վերաձևակերպել և Հայաստանից Արցախ օգնություն ուղարկելն անվանել է ոչ միայն «սադրանք», այլև՝ «ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»

Բաքուն վերաձեւակերպել եւ Հայաստանից Արցախ օգնություն ուղարկելն անվանել է «ոտնձգություն» Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «հայկական կողմից ավտոշարասյան ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ մարդասիրական օգնության անվան տակ եւ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ եւ հերթական սադրանք Լաչինի անցակետի դեմ»։

«Երեւանը չի կարող մարսել Ադրբեջանի կողմից իր սահմանները վերահսկելու եւ Հայաստանի կողմից սադրանքները կանխելու նպատակով ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գոյությունը։ Այն փաստը, որ հայկական կողմը նման քայլի է դիմել Մոսկվայում կայացած բանակցություններից անմիջապես հետո, որտեղ, մասնավորապես, տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի մանրամասն քննարկում, վկայում է, որ Հայաստանն անկեղծ չէ այդ գործընթացում եւ, սրելով իրավիճակը, մտադիր է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Բացի մարդասիրական գործունեության քաղաքականացումից, Հայաստանի այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման մասին նրա հայտարարություններին։ Վերոնշյալ սադրանքին Հայաստանում Եվրամիության առաքելությանը եւ դիվանագիտական կորպուսին որպես գործիք ներգրավելը վկայում է, որ դա նախապես ծրագրված ակցիա էր: Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանային ծառայությունն օգնության ուղարկումն անվանել է «սադրանք»։

Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռն արդեն 3 ժամից ավելի է՝ սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:

 

  • Կիսվել: