ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաքուն նոր պահանջ է դրել՝ Կարմիր խաչի հումանիտար բեռնափոխադրումներն իրենց տարածքով իրականացնել. ՄԻՊ

Բաքուն նոր պահանջ է դրել՝ Կարմիր խաչի հումանիտար բեռնափոխադրումներն իրենց տարածքով իրականացնել. ՄԻՊ

Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի տարածքով, հավանաբար՝ խոսքը դեղորայքի տեղափոխման մասին է: Տեղեկություն չկա, թե որ ճանապարհով պետք է բեռները տեղափոխվեն, հնարավոր է այն ճանապարհներով, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ պահանջում նշված է, որ Ադրբեջանը պատրաստ է հումանիտար փոխադրումները թույլ տալ իր տարածքով, բայց ոչ Լաչինի, այսպես կոչված, անցակետով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Կարմիր խաչի գործունեությունը մշտապես խոչընդոտվել է, Բաքուն տարբեր պահանջներ է դնում, որ Ստեփանակերտի գրասենյակը ենթարկեցվի Բաքվի գրասենյակին, նոր նշանակված ղեկավարը Ստեփանակերտ այցելի Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը հումանիտար խնդիրները քաղաքականացնում է, դարձնում քաղաքական նպատակին հասնելու գործիք և խախտում միջազգային իրավունքով միջազգային հումանիտար գործունեության անկողմնակալության և անկախության սկզբունքը:

Նշեմ, որ վերջերս Բաքվուն Արցախի հայերին համեմատել էին վայրի կատվի հետ նշելով, որ անգամ վայրի կատվին կարելի է ընտելացնել, մի քանի օր սոված թողնելուց հետո դուրս կգան ուտելիքի հետևից, տեսեք, թե ինչ ստոր համեմատություն է իրականացվում, նրանք անթաքույց ասում են, որ, այո', կմատնենք սովի, որ ստիպված գան քննարկումների դաշտ: Նրանք Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները դիտարկվում են Արցախի ժողովրդին այսպես կոչված ինտեգրելու ճանապարհին լուրջ խոչընդոտ համարելով, որ Արցախի կապը Հայաստանի հետ խոչընդոտում է, որ Արցախի ժողովուրդը կապ հաստատի Բաքվի հետ և սկսի խոսել ու գնա իրենց ինտեգրման ճանապարհով»,- ընդգծեց Ստեփանյանը:

Անդրադառնալով օրեր առաջ զոհված երկու զինծառայողների տեղափոխման հետ կապված Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներին` Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակում են:
«Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկատվությունը, որ զոհված անձանց մարմինները տեղափոխվում են, որովետև ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են, դա մանիպուլիացիա է, կեղծ տեղեկություն, ես ունեմ տվյալներ և ցանկացած մարմնի կարող եմ ներկայացնել այդ փաստերը և ապացուցել, որ տվյալ անձիք Արցախի ՀՀ-ում հաշվառում ունեցող քաղաքացիներ են, բայց ուզում են, որ իրենց որդին հուղարկավորվի Եռաբլուրում: 36 դեպք է արձանագրվել ոչ միայն զոհվածների, այլև քաղաքացիական անձանց դեպքում, որ Ադրբեջանը թույլ չի տվել տեղափոխել Հայաստան և հակառակը, եղել է դեպք, երբ մարդը հիվանդության պատճառով տեղափոխվել է Հայաստան և մահացել է, բայց Ադրբեջանը թույլ չի տվել մարմինը տեղափոխել Արցախ: Այս հարցերը բարձրացրել ենք, բայց արձագանք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: