շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բաքուն Հայաստանին մեղադրել է «ԿԽՄԿ-ի չարաշահման» մեջ

Բաքուն Հայաստանին մեղադրել է «ԿԽՄԿ-ի չարաշահման» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է «ԿԽՄԿ-ի չարաշահման» մեջ։ Այս մասին նա գրել է թվիթերում։

Նա պնդում է, թե «Լաչինի անցակետը ստեղծվել է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում, եւ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը, թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի ֆունկցիան այլ է։

Մեղադրելով Հայաստանի ԱԳՆ-ին «ապատեղեկատվություն տարածելու» մեջ՝ Հաջիզադեն հայտարարել է, որ «68-ամյա Վագիֆ Խաչատուրյանը միջազգային հետախուզման մեջ է՝ կապված Խոջալուի դեպքերի հետ»:

Ընդ որում, նրա խոսքով, «Հայաստանը չարաշահում է ԿԽՄԿ-ի գործունեությունը», եւ «ներողություն խնդրելու եւ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն Հայաստանի պաշտոնատար անձինք նախկինի պես փորձում են արդարացնել անօրինական գործողությունները»։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություն:

  • Կիսվել: