երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Նախագահին ուղեկցել են  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  

  • Կիսվել: