ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բակո Սահակյանն ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

Բակո Սահակյանն ընդունել է Ֆելիքս Ցոլակյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: