ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բակո Սահակյանն այցելել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվան պուրակ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվան պուրակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին, տեղեկացնում է ԱՀ մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:

  • Կիսվել: