չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը

Արցախի Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը

Մարտի 14-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մեկշաբաթյա արտադրական փորձուսուցումը։

 Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:
 
Այնուհետև  ուսանողներին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։
 
Օրվա ընթացքում ուսանողների հետ հանդիպումներ կունենան ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության և կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։
 
Մեկշաբաթյա փորձուսուցման ժամանակ ուսանողները հանդիպելու են   ԱԺ մյուս խմբակցությունների, մշտական հանձնաժողովների, փորձագիտական ծառայության պատասխանատուների հետ:

  • Կիսվել: